13:42  ,  25 ապրիլի, 2018

Յուրգեն Կլոպ. Շատ ավելի երջանիկ կլինեի, եթե հաղթեինք 5:0 կամ 5:1 հաշվով

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է իտալական «Ռոմայի» նկատմամբ 5:2 հաշվով հաղթանակը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում:

«80 րոպեների ընթացքում ամեն բան հրաշալի էր: Ես շատ ավելի երջանիկ կլինեի, եթե հաղթեինք 5:0 կամ 5:1 հաշվով: Ամեն դեպքում, տղաները կատարեցին մեծ աշխատանք: Չէի կարող պատկերացնել այսպիսի արդյունք: Կփորձենք հաղթել նաեւ Հռոմում:

Օքլեյդ-Չեմբերլենի վնասվածքը վատ նշան էր: Դա մեծ հարված է մեզ համար»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Լիվերպուլում կայացած խաղում դաշտի տերերը մինչեւ 81-րդ րոպեն հաղթում էին 5:0 հաշվով, սակայն վերջնամասում բաց թողեցին 2 գոլ: «Լիվերպուլի» ու «Ռոմայի» միջեւ պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 2-ին Իտալիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում