12:40  ,  25 ապրիլի, 2018

Վանես Մարտիրոսյանը պատմել է, թե ինչու է պարտավոր հաղթել Գենադի Գոլովկինին

Ամերիկահայ Վանես Մարտիրոսյանը խոսել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBC, WBA Super, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ղազախ Գենադի Գոլովկինի հետ մենամարտի մասին: Նախօրեին 2 բռնցքամարտիկներն անցկացրել էին բաց մարզում, ինչից հետո տեղի էր ունեցել նրանց առաջին հայացքների մենամարտը:

«Կինս միշտ ասել է ինձ, որ ինձանից հետո նրա սիրելի բռնցքամարտիկը Գոլովկինն է: Այնպես որ, առաջիկա մենամարտում ես ունեմ նրան տապալելու պարտավորվածություն: Ես պարզապես չէի կարող հրաժարվել այս մենամարտից, երբ Դոն Քինգը զանգեց ինձ ու առաջարկեց ռինգ դուրս գալ մայիսի 5-ին»,- 31-ամյա Մարտիրոսյանի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:

Հիշեցնենք, որ Գոլովկինի եւ Մարտիրոսյանի միջեւ մենամարտը տեղի կունենա մայիսի 5-ին Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող StubHub Center մարզապալատում, որն ունի մոտ 8 հազար նստարան:

Հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2016 թվականի մայիսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով առաջին միջին քաշային կարգում IBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարային։

Ֆոտո՝ twitter.com/boxingscene

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում