11:12  ,  25 ապրիլի, 2018

«Լիվերպուլ» - «Ռոմա». 2 ֆանատներ մեղադրվում են սպանության փորձ կատարելու մեջ

Լիվերպուլի ոստիկանությունը 2 տղամարդու է ձերբակալել անգլիական «Լիվերպուլի» ու իտալական «Ռոմայի» միջեւ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումից հետո, գրում է merseyside.police.uk-ը:

«Ռոմայի» 2 ֆանատներ մեղադրվում են սպանության փորձ կատարելու մեջ: 2 թիմերի երկրպագուների միջեւ բախման ժամանակ նրանք դաժան ծեծի են ենթարկել անգլիացի 53-ամյա երկրպագուի, որը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Կան նաեւ այլ ձերբակալվածներ, որոնք մեղադրվում են ալկոհոլի ազդեցության տակ հասարակական կարգը խախտելու, անօրինական զենք կրելու, թմրանյութեր օգտագործելու ու վնասներ հասցնելու մեջ:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» «Ռոմային» հաղթել էր 5:2 հաշվով: Պատասխան հանդիպումն տեղի կունենա մայիսի 2-ին Իտալիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում