10:57  ,  25 ապրիլի, 2018

Արթուր Աբրահամը շարունակում է պատրաստվել Պատրիկ Նիլսենի հետ մենամարտին (ֆոտոշարք)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (46-6-0, 30 նոկաուտ) շարունակում է պատրաստվել դանիացի Պատրիկ Նիլսենի (29-2, 14 նոկաուտ) դեմ մենամարտին։

38-ամյա բռնցքամարտիկը մարզումային լուսանկարներ է հրապարակել ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամի եւ Պատրիկ Նիլսենի միջեւ մենամարտը կանցկացնի ապրիլի 28-ին Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի «Բադեն Արենա» մարզապալատում։

Հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2017-ի հունիսի 15-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, որտեղ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել էր երկրորդ միջին քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն, բրիտանացի Քրիս Յուբենք կրտսերին: Ինչ վերաբերում է Պատրիկ Նիլսենին, նա նախորդ մենամարտն անցկացրել է 2017-ի հոկտեմբերին՝ նոկաուտով պարտվելով բրիտանացի Ջոն Ռայդերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում