GOAL!!! Brilliant @mosalah finish. Speed and composure.
— Liverpool FC (@LFC) 24 апреля 2018 г.
[2-0]#LIVROM #UCL pic.twitter.com/Dk12fD3LBI
Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումն անցկացրին անգլիական «Լիվերպուլն» ու իտալական «Ռոման»: Անգլիայում տեղի ունեցած դիմակայությունում 5:2 հաշվով առավելության հասան դաշտի տերերը (տեսանյութ):
Արդեն 18-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենի վնասվածքից հետո «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ստիպված էր դեմել փոփոխության՝ խաղադաշտ դուրս բերելով հոլանդացի կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումին:
35-րդ րոպեին «Լիվերպուլը» կարողացավ բացել հանդիպման հաշիվը: Բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյի փոխանցումից հետո նախկին թիմի դարպասը գրավեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը, որը 45-րդ րոպեին նաեւ կրկնապատկեց հաշիվը:
Ընդիջումից հետո անգլիական թիմը եւս երեք գոլ խփեց: Դուբլ ձեւակերպեց նաեւ Ֆիրմինոն, մեկ գոլ էլ խփեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն: Սալահը կատարեց նաեւ երկու գոլային փոխանցում:
Վերջնամասում բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի գոլի եւ արգենտինացի կիսապաշտպան Դիեգո Պերոտիի դիպուկ իրացրած 11 մետրանոցի շնորհիվ իտալացի Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյի գլխավորած թիմը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը՝ 5:2:
«Ռոմա» - «Լիվերպուլ» պատասխան հանդիպումն Իտալիայում տեղի կունենա մայիսի 2-ին:
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Մյունխենի «Բավարիան» ու Մադրիդի «Ռեալը», որոնց առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին Գերմանիայում:
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին խաղ
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 5:2
Մոհամեդ Սալահ, 35, 45, Սադիո Մանե, 56, Ռոբերտո Ֆիրմինո, 61, 69 - Էդին Ջեկո, 81, Դիեգո Պերոտի, 85
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում