10:11  ,  25 ապրիլի, 2018

Ռոնալդուն «Բավարիայի» դեմ խաղից առաջ եղել է իր հյուրանոցում (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղից առաջ եղել է Լիսաբոնում գտնվող իր հյուրանոցում: 33-ամյա ֆուտբոլիստի հետ է եղել նաեւ նրա ընկերուհին՝ Ջորջինիա Ռոդրիգեսը:

«Հյուրանոցում լիցքաթափվում եմ իմ փոքրիկի հետ»,- Ինստագրամում գրել է Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ «Ռեալի» ու «Բավարիայի» միջեւ հանդիպումը կկայանա ապրիլի 25-ին՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Մյունխենում:

Նախորդ տարվա նոյեմբերին իսպանացի մոդել Ջորջինիա Ռոդրիգեսը դուստր էր ունեցել պորտուգալացի հարձակվողից։ Դա Ռոնալդուի չորրորդ զավակն էր, որին անվանակոչել էին Ալանա Մարտինա:

Նախորդ տարվա հունիսի 8-ին Պորտուգալայի հավաքականի ավագը նաեւ երկվորյակների հայր էր դարձել: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը Ռոնալդուից ունեցել էր որդի եւ դուստր: Երկվորյակներին անվանակոչել էին Եվա ու Մատեո: Պորտուգալացի հարձակվողի 7-ամյա որդին՝ Կրիշտիանու կրտսերը եւս ծնվել է փոխնակ մորից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում