09:08  ,  25 ապրիլի, 2018

«Բավարիա» - «Ռեալ». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի Մյունխենի «Բավարիային»:

Bet365 բուքմեյքերական գրասենյակը Գերմանիայի չեմպիոնի հաղթանակը գնահատում է 2.00 գործակցով, Արքայական ակումբինը՝ 3.79, իսկ ոչ ոքին՝ 3.75:

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Գլխավոր մրցավարն է հոլանդացի Բյորն Կյոյպերսը:  

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Ռեալը» հաղթել է Թուրինի «Յուվենտուսին», իսկ «Բավարիան» ուժեղ էր գտնվել իսպանական «Սեւիլիայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում