22:12  ,  24 ապրիլի, 2018

Հայաստանի Մ-16 հավաքականը Սան Մարինոյում տանուլ տվեց բոլոր հանդիպումները

Սան Մարինոյում անցկացված ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի վերջին տուրում Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը մրցել է Իտալիայի թիմի հետ եւ պարտություն է կրել 1:4 հաշվով: Հայաստանի թիմի միակ գոլը խփել է «Բանանցի» խաղացող Գեւորգ Թարախչյանը:

Հիշեցնենք, որ առաջին երկու տուրերում Հայաստանի թիմը պարտվել է Սան Մարինոյի (1:1, 11մ՝ 4:5) եւ Ալբանիայի (0:2) հավաքականներին:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում