20:39  ,  24 ապրիլի, 2018

Մարիա Շարապովան կարիերայում երկրորդ անգամ 4 անընդմեջ պարտություն կրեց

Մարիա Շարապովան, Շտուտգարտի մրցաշարի առաջին շրջանում ֆրանսիացի Կարոլին Գարսիային 6:3, 6:7 (6:8), 4:6 հաշվով պարտվելով,  Ռուսաստանը ներկայացնող թենիսիստուհին կրկնել է անձնական հակառեկորդը: Նա կարիերայում երկրորդ անգամ կրեց չորս անընդմեջ պարտություն:

Հակառեկորդը նա ունեցել էր 2003 թվականին չեխ Կլարա Կոուկալովային, ամերիկացիներ Շենեյ Պերիի եւ Սամանտա Ռիվզին, բելգիացի Էլս Կալենսին պարտվելուց հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում