18:20  ,  24 ապրիլի, 2018

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ. «Ռեալի» հայտացուցակը

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հրապարակել է հայտացուցակը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղին, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը: Կազմում ընդգրկվել է նաեւ պաշտպան Նաչո Ֆերնանդեսը, որն ապաքինվել է վնասվածքից հետո:

Դարպասապահներ. Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա, Լուկա Զիդան:

Պաշտպաններ. Դանի Կարվախալ, Խեսուս Վալյեխո, Սերխիո Ռամոս, Ռաֆայել Վարան, Նաչո Ֆերնանդես, Մարսելո, Տեո Էրնանդես, Աշրաֆ Հակիմի:

Կիսապաշտպաններ. Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Կազեմիրո, Մարկոս Լիորենտե, Մարկո Ասենսիո, Իսկո, Մատեո Կովաչիչ, Դանիել Սեբալյոս:

Հարձակվողներ. Կրիշտիանու Ռոնալդու, Քարիմ Բենզեմա, Գարեթ Բեյլ, Լուկաս Վասկես, Բորխա Մայորալ:

«Բավարիա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին Մյունխենում: Պատասխան հանդիպումը Մադրիդում կանցկացվի մայիսի 1-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում