14:12  ,  24 ապրիլի, 2018

Հենրիխ Մխիթարյան. Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ այս հանցագործությունը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարգել է Հայոց ցեղասպանության հիշատակը:

«Երեկ հայ ժողովուրդը ցուցադրեց փափուկ ուժի կիրառման բացառիկ ունակություն, իսկ այսօր այն հանդես է գալիս յուրահատուկ միասնականությամբ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ճանաչի մարդկության դեմ այս հանցագործությունը եւ զորացնի ժամանակակից հասարակության պարտավորությունը` կանխելու նման վայրագությունների կրկնությունը: Մեր շնորհակալությունն ենք հայտնում տասնյակ երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,- ֆեյսբուքյան էջում գրել է 29-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը նախօրեին անդրադարձել էր Երեւանում անցկացված ընդդիմադիր շարժմանը՝ գրառում կատարելով վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից մոտ 1.5 ժամ առաջ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում