14:05  ,  24 ապրիլի, 2018

Էդգար Մանուչարյանն ակնարկել է «Ուրալից» հեռանալու մասին

Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանն ակնարկել է Եկատերինբուրգի «Ուրալից» հեռանալու մասին:

«Դարաշրջանի ավարտը»,- Ինստագրամում գրել է 31-ամյա ֆուտբոլիստը՝ տեղադրելով նաեւ մեղուի սմայլիկ (մեղուն «Ուրալի» խորհրդանիշն է):

Հիշեցնենք, որ Էդգար Մանուչարյանը 2012 թվականից է «Ուրալի» համակարգում: 2017-ի սկզբնամասում նա որոշ ժամանակ խաղաց Թաիլանդում եւ դարձյալ վերադարձավ «Ուրալ»: Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում հարձակվողը մասնակցել է 6 խաղի, իսկ 2018 թվականին դաշտ դուրս չի եկել ռուսական ակումբի կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում