15:10  ,  24 ապրիլի, 2018

Էդգար Բաբայանի գոլային փոխանցումը նպաստել է «Հոբրոյի» հաղթանակին

Ֆուտբոլի Դանիայի առաջնության հերթական տուրում «Հոբրոն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության է հասել «Օրխուսի» նկատմամբ:

Հյուրերը հաղթական գոլը 70-րդ րոպեին խփել են 22-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանի փոխանցումից հետո:

Ավելի վաղ Էդգար Բաբայանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ հրավերի դեպքում մեծ հաճույքով կմիանա Հայաստանի հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս