19:12  ,  24 ապրիլի, 2018

«Արսենալի» նոր գլխավոր մարզիչը տրանսֆերների համար կստանա 50 միլիոն ֆունտ ստերլինգ

Լոնդոնի «Արսենալի» հաջորդ գլխավոր մարզիչը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմի ուժեղացման համար կստանա 50 միլիոն ֆունտ ստերլինգ, հաղորդում  է Telegraph-ը:

Նախորդ երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ անգլիական ակումբը ծախսել է 100 միլիոն ֆունտ ստերլինգից ավելի՝ ֆրանսիացի Ալեքսանդր Լյակազեթ  (46.4 միլիոն) եւ գաբոնցի Պյեր-Էմերիկ Օբամեյանգ (55.8 միլիոն):

Եվրոպական մամուլի տվյալներով, ֆրանսիացի Արսեն Վենգերի փոխարինողի թեկնածուների թվում են Լուիս Էնրիկեն, Թոմաս Տուխելը, Կարլո Անչելոտին, Մասիմիլիանո Ալեգրին, Յուլիան Նագելսմանը, Միկել Արտետան, Պատրիկ Վիեյրան եւ Թիերի Անրին:

Հիշեցնենք՝ ապրիլի 20-ին հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի մասնագետն ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալու է անգլիական ակումբից:

68-ամյա Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում)։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով