23:45  ,  23 ապրիլի, 2018

Մեսին, Ռոնալդուն ու Նեյմարն ամենաշատն են վաստակում ֆուտբոլում

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի ընդհանուր եկամուտն (աշխատավարձ, բոնուսներ, գովազդից) այս մրցաշրջանի արդյունքում կհասնի 126 միլիոն եվրոյի, հաղորդում է France Football-ը:

Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն՝ 94 միլիոն եվրո:

Եռյակը եզրափակում է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը՝ 81.5 միլիոն եվրո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում