22:45  ,  23 ապրիլի, 2018

Դանի Ալվես. «Բարսելոնան» իմ տունն է

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեսը պատրաստ է անմիջապես հեռանալ փարիզյան թիմից, եթե առաջարկ լինի «Բարսելոնանից», որի կազմում հանդես է եկել մինչեւ Թուրինի «Յուվենտուս» տեղափոխվելը:

«Հնարավոր չէ ասել, որ ես չեմ վերադառնա «Բարսելոնա»: Այն իմ տունն է: Պատրաստ եմ գալ հենց վաղը, եթե կանչեն: Ես ցավով եմ հեռացել, քանի որ կարծում եմ՝ մեծ ներդրում եմ ունեցել «Բարսելոնայի» պատմության մեջ այն արդյունքներով, որ ունեցել ենք: Այդ թիմի հետ 8 տարում 23 տիտղոս եմ նվաճել, օգնել եմ արդյունավետությամբ, իսկ նրանք ինձ հրաժեշտ տվեցին առանց հարգանքի: Ես այնքան վիրավորված էի, որ հեռանալուց հրաժարվեցի որեւէ արարողությունից: Բայց «Բարսելոնան» իմ տունն է: Հրաժեշտ չեն տալիս այն վայրին, որտեղ պատրաստվում ես վերադառնալ»,- Ալվեսի խոսքը մեջբերում է AS-ը:

Ալվեսը «Բարսելոնայում» խաղացել է 2008-2016 թվականներին, այնուհետեւ՝ մեկ մրցաշրջան «Յուվենտուս»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում