21:49  ,  23 ապրիլի, 2018

Սիմեոնե. «Արսենալի» դեմ կարող եմ փորձել խաղալ 3 կենտրոնական պաշտպաններով

Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Լոնդոնի «Արսենալի» դեմ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումից առաջ խոսել է հնարավոր մարտավարության մասին:

«Կազմի ընտրությունը կախված կլինի, թե հանդիպման նախորդ օրը ինչ կլինի մտքիս եւ սրտումս: Իհարկե, ես կարող եմ փորձել խաղալ երեք կենտրոնական պաշտպաններով: Մենք հիմա գերազանց մարզավիճակում ենք: Անհաջողություններից հետո կատարել ենք կարեւոր փոփոխություններ: Ես կատարել եմ կազմի ռոտացիա, որպեսզի ֆուտբոլիստները թարմ մոտենան կիսաեզրափակիչին: Հույս ունեմ, որ հինգշաբթի բոլորը կլինեն լավ մարզավիճակում»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է AS-ը:

«Արսենալի» եւ «Աթլետիկոյի» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 26-ին Լոնդոնում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում