21:15  ,  23 ապրիլի, 2018

Բոատենգ. Ռոնալդուին կարող ենք չեզոքացնել միայն թիմային ջանքերով

Կրիշտիանու Ռոնալդուին կարող ենք չեզոքացնել միայն թիմային ջանքերով, ասել է Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ժերոմ Բոատենգը՝ Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում հաջողության հասնելու գրավականը համարելով Արքայական թիմի պորտուգալացի հարձակվողի վրա ուշադրություն սեւեռելը:

«Տուգանային հրապարակում Ռոնալդուն նման է մեքենայի: Հնարավոր չէ նրան ամբողջությամբ փակել, նա միշտ կգտնի պահեր: «Ռեալը» խաղը կառուցում է նրա շուրջ, եւ կարեւոր է Ռոնալդուին ազատություն չտալը»,- Բոատենգի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

«Բավարիայի» եւ «Ռեալի» առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին Մյունխենում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում