19:11  ,  23 ապրիլի, 2018

Սալահ. Հեշտ չի լինի, քանի որ սիրում եմ «Ռոմա» ակումբը

Ինձ համար հեշտ չի լինի, քանի որ սիրում եմ «Ռոմա» ակումբը, ասել է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի հանդիպումից առաջ:

«Ամեն օր զրուցում եմ «Ռոմայի» խաղացողների հետ, երեկ զրուցել եմ Ֆրանչեսկո Տոտիի հետ: Ես սիրում եմ այդ ակումբը, քաղաքը, եւ գիտեմ, որ նրանք ինձ նույնպես սիրում են: Շատ են հույզերը: Մեզ սպասվում է բարդ հանդիպում: Ես «Ռոմայում» անցկացրել եմ երկու տարի: Նրանք գիտեն, թե ինչպես եմ խաղում, իսկ ես գիտեմ, թե նրանք ինչպես են խաղում»,- Սալահի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Սալահը «Ռոմայում» անցկացրած երկու մրցաշրջանների ընթացքում մասնակցել է 65 հանդիպման, խփել է 29 գոլ:

«Լիվերպուլն» ու «Ռոման» առաջին հանդիպումը կանցկացնեն ապրիլի 24-ին Անգլիայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում