16:05  ,  23 ապրիլի, 2018

Չեմպիոնների լիգա. Կիսաեզրափակիչի առաջին խաղերի մրցավարները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի մրցավարներին:

Ապրիլի 24-ին կայանալիք «Լիվերպուլ» (Անգլիա) - «Ռոմա» (Իտալիա) խաղը կսպասարկեն գերմանացի մրցավարները՝ Ֆելիքս Բրիխի գլխավորությամբ:

Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» միջեւ ապրիլի 25-ին անցկացվելիք հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել հոլանդացի Բյորն Կյոյպերսը:  

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղերը կայանալու են մայիսի 1-ին եւ 2-ին, իսկ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 26-ին Կիեւում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս