10:15  ,  24 ապրիլի, 2018

«Լիվերպուլ» - «Ռոմա». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ապրիլի 24-ին կմեկնարկի կիսաեզրափակիչը: Առաջին խաղում անգլիական «Լիվերպուլը» կընդունի իտալական «Ռոմային»:

Bet365 բուքմեյքերական գրասենյակն անգլիական ակումբի հաղթանակը գնահատում է 1.53 գործակցով, իտալացիներինը՝ 6.50, իսկ ոչ ոքին՝ 4.50:

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Գլխավոր մրցավարն է գերմանացի Ֆելիքս Բրիխը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Լիվերպուլը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին», իսկ «Ռոման» ուժեղ էր գտնվել «Բարսելոնայից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում