13:46  ,  23 ապրիլի, 2018

Սալահը դարձել է «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը

Անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը դարձել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակը:

Don Balon-ի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է ներդնել 200 միլիոն եվրո:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Սալահը 33 խաղում դարձել է 31 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ եւ միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Ավելի վաղ նա Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի (PFA) վարկածով ճանաչվել էր Անգլիայի 2017/18թթ. առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում