12:45  ,  23 ապրիլի, 2018

Կարատեի հնարք ու կարմիր քարտ՝ Բրազիլիայի առաջնությունից

«Ֆլումինենսեի» պաշտպան Ժիլբերտոն կարմիր քարտ է ստացել «Կրուզեյրոյի» դեմ Բրազիլիայի առաջնության խաղում: 15-րդ րոպեին բրազիլացի ֆուտբոլիստը կարատեի հնարքով տապալել է մրցակցին եւ հեռացվել դաշտից:

Չնայած կարմիր քարտին՝ «Ֆլումինենսեն» այդ խաղում տնային հաղթանակ է տարել նվազագույն հաշվով՝ հաղթական գոլը խփելով երկրորդ խաղակեսի սկզբնամասում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում