12:29  ,  23 ապրիլի, 2018

«Նապոլիի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է միջնմատ ցույց տվել «Յուվենտուսի» ֆանատներին

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին բացատրել է, թե ինչու է իտալական A Սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղից առաջ միջնամատ ցույց տվել Թուրինի «Յուվենտուսի» ֆանատներին:

«Ես այդպես պատասխանեցի մի խումբ մարդկանց, որոնք թքում էին մեր ավտոբուսի վրա եւ անպատվում մեզ նրա համար, որ մենք Նեապոլից ենք: Ես երբեք այդպիսի ժեստ ցույց չէի տա այն մարդկանց, որոնք երկրպագում են «Յուվենտուսին»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ Թուրինում անցկացված խաղում երկրորդ տեղում գտնվող «Նապոլին» հաղթել էր նվազագույն հաշվով եւ առաջնության ավարտից 4 տուր առաջ մեկ միավոր է հետ առաջատար «Յուվենտուսից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում