13:12  ,  23 ապրիլի, 2018

Ռիվալդոն Նեյմարին խորհուրդ է տվել տեղափոխվել «Ռեալ»

«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծիք է հայտնել, որ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը լավագույնը դառնալու համար պետք է հեռանա ֆրանսիական ակումբից:

«Ես ասել եմ Նեյմարին, որ նա կարող է դառնալ լավագույնն աշխարհում, բայց ոչ ՊՍԺ-ի կազմում խաղալով: Նա պետք է հեռանա փարիզյան ակումբից: Լավագույնը դառնալու համար նա պետք է վերադառնա Իսպանիա: Անգլիայում, Իսպանիայում, Իտալիայում ու Գերմանիայում ֆուտբոլը տարբեր է, սակայն ես խոսում եմ մրցակցության մասին: «Բարսելոնա» վերադառնալը բարդ կլինի՝ կապված նրա հեռանալու պատմության հետ: Սակայն, որքանով գիտեմ, նա ունի Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու լավ շանսեր: Այդ դեպքում նա կունենա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ դառնալու հնարավորություն»,- Ռիվալդոյի խոսքը մեջբերում է Globo Esporte-ը:

Հիշեցնենք, որ այս օրերին Նեյմարը վերականգնվում է ոտնաթաթի վնասվածքից, որը ստացել փետրվարի 25-ին կայացած «Մարսելի» դեմ խաղում (3:0): Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 30 խաղի, դարձել 29 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում