11:32  ,  23 ապրիլի, 2018

24 տարվա ընդմիջումից հետո ԱԵԿ-ը դարձել է Հունաստանի չեմպիոն

ԱԵԿ-ը ֆուտբոլի Հունաստանի առաջնության ավարտից 2 տուր առաջ ապահովել է չեմպիոնի տիտղոսը: 28-րդ տուրում Աթենքի թիմը տանը 2:0 հաշվով հաղթել է «Լեւադիկոսին» եւ անհասանելի դարձել մրցակիցների համար:

Այս հաղթանակից հետո ԱԵԿ-ը վաստակել է 66 միավոր եւ 8 միավոր առաջ անցել երկրորդ տեղում գտնվող ՊԱՕԿ-ից:

ԱԵԿ-ը Հունաստանի չեմպիոն դարձավ 12-րդ անգամ: Նախորդ անգամ թիմը չեմպիոնության հասել էր 1994-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում