NEWS.am Sport-ը շարունակում է հետեւել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների եւ թեկնածուներ մրցելույթներին:
Ղազախստանի առաջնության 6-րդ տուրում «Ժետիսուն» տանը 2:1 հաշվով առավելության է հասել «Իրտիշին»: Դաշտի տերերի կազմում հաղթական գոլի արդյունավետ փոխանցումը կատարել է ամբողջ հանդիպումն անցկացրած Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը: Նրա ակումբակից, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը փոխարինման է դուրս եկել 64-րդ րոպեին:
Պորտուգալիայի առաջնության 31-րդ տուրում «Մարիտիմուն» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվել է «Բրագային»: Հյուրերի կազմում 70-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը:
Մոլդովայի առաջնության չորրորդ տուրում «Շերիֆը» տանը 5:2 հաշվով հաղթել է «Դինամո-Ավտոյին»: Դաշտի տերերի կազմում 75-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը:
Ուկրաինայի առաջնության հերթական տուրում «Վորսկլան» մրցակցի խաղադաշտում պարտվել է Դոնեցկի «Շախտյորին»՝ 2:4: Հյուրերի կազմում 58-րդ րոպեին փոխարինման է մտել Հայաստանի հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը:
Սլովակիայի առաջնության հերթական տուրում «Ժիլինան» տանը պարտվել է «Դունայսկա Ստրեդային»՝ 2:3: Դաշտի տերերի կազմում 56 րոպե խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:
Ռուսական Պրեմյեր լիգայի 27-րդ տուրում «Տոսնոն» տնային խաղում 0:2 հաշվով պարտվել է «Ամկարին»: Դաշտի տերերի կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի թեկնածու, դարպասապահ Դավիդ Յուրչենկոն:
Շվեդիայի առաջնության 5-րդ տուրում «Գյոտեբորգը» հյուրընկալվելիս պարտվել է ԱԻԿ-ին՝ 0:2: Հյուրերի կազմում ամբողջ խաղն անցկացրել է Հայաստանի հավաքականի թեկնածու, պաշտպան Անդրե Կալիսիրը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում