16:46  ,  23 ապրիլի, 2018

Հայաստանի Մ-19 հավաքականի ավագը դուբլի հեղինակ է դարձել Սլովակիայում

Ֆուտբոլի Սլովակիայի երիտասարդական առաջնության 25-րդ տուրում «Զեմպլին Միխալովցեն» 4։1 հաշվով տնային հաղթանակ է տարել «Սպենցայի» նկատմամբ:

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականի ավագ Հովհաննես Հարությունյանը: Հայ կիսապաշտպանն անցկացրել է ամբողջ հանդիպումը եւ աչքի ընկել խաղակեսերից յուրաքանչյուրում:

«Փյունիկի» սան Հովհաննես Հարությունյանն այս տարվա փետրվարին «Ավան Ակադեմիայից» էր տեղափոխվել «Զեմպլին Միխալովցե», որի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում