09:45  ,  23 ապրիլի, 2018

«Սեւիլիայի» ֆուտբոլիստը «Բարսելոնային» պարտվելուց հետո եղել է գիշերային ակումբում (ֆոտո)

«Սեւիլիայի» կիսապաշտպան Ստիվեն Նզոնզին հայտնվել է ակումբի երկրպագուների քննադատության թիրախում:

«Բարսելոնայի» դեմ Իսպանիայի Գավաթի եզրափակիչում խոշոր պարտությունից հետո ֆրանսիացի ֆուտբոլիստին նկատել են Մադրիդի գիշերային ակումբներից մեկում: «Սեւիլիայի» ֆանատները սոցցանցերում սպառնացել են Նզոնզիին՝ կոչ անելով չվերադառնալ Սեւիլիա քաղաք:

Հիշեցնենք, որ Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում կայացած խաղում կատալոնական ակումբը հաղթել էր 5:0 հաշվով եւ 30-րդ անգամ նվաճել Իսպանիայի գավաթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում