Ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոնի տիտղոսը ժամանակից շուտ ապահոված Փարիզի ՊՍԺ-ն «Լիգա-1»-ի 34-րդ տուրում նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Բորդոյի» նկատմամբ (տեսանյութ): Փարիզցիների հաղթական գոլը երկրորդ խաղակեսւոմ խփեց արգենտինացի կիսապաշտպան Ջովանի Լե Չելսոն:
ՊՍԺ-ն 20 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյի» նկատմամբ:
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելյեն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Նիացային» եւ 46 միավորով 8-րդ տեղում է:
Ֆրանսիայի առաջնություն, 34-րդ տուր
«Բորդո» - ՊՍԺ՝ 0:1
Ջովանի Լե Չելսո, 77
«Նիցա» - «Մոնպելյե»՝ 1:0
Պյեր-Լե Մելու, 59
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում