00:38  ,  23 ապրիլի, 2018

«Նապոլին» Թուրինում հաղթեց «Յուվենտուսին» եւ սրեց չեմպիոնական պայքարը (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում հանդիպեցին առաջատար Թուրինի «Յուվենտուսն» ու երկրորդ տեղում գտնվող «Նապոլին»: Թուրինում անցկացված հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 1:0 հաշվով: «Նապոլիի» հաղթական գոլը վերջին րոպեին անկյունային հարվածի խաղարկման արդյունքում խփեց սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին (տեսանյութ):

Առաջնության ավարտից 4 տուր առաջ «Յուվենտուսը» հավաքել է 85 միավոր եւ մեկ միավորի առավելություն ունի «Նապոլիի» նկատմամբ:

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Յուվենտուս» - «Նապոլի»՝ 0:1

Կալիդու Կուլիբալի, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում