Իսպանական Պրիմերայում ապրիլի 22-ին անցկացվեցին 34-րդ տուրի 4 խաղեր: Երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն» 0:0 հաշվով ավարտեց «Բետիսի» դեմ տնային հանդիպումը եւ 11 միավոր զիջում է առաջատար «Բարսելոնային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել (տեսանյութ):
Երրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալը» եւս անցկացրել է մեկ խաղ պակաս եւ «Աթլետիկոյից» հետ է 4 միավոր: «Բետիսը» 56 միավորով 5-րդն է:
Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր
«Աթլետիկո» - «Բետիս»՝ 0:0
«Ժիրոնա» - «Էսպանյոլ»՝ 0:2
Խերարդ Մորենո, 43, 55
«Մալագա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 2:0
Ադրիան Գոնսալես, 11, Յուսուֆ Էն-Նեսիրի, 35
«Լաս Պալմաս» - «Ալավես»՝ 0:4
Մունիր Էլ Հադադի, 51, 74, Ալվարո Մեդրան, 79, Ռուբեն Սոբրինո, 90+1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում