23:06  ,  22 ապրիլի, 2018

ԵԱ. Հայաստանի թիմը 2 բռնցքամարտիկ ունի կիսաեզրափակիչում

Իտալիայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ապրիլի 22-ին ռինգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից չորսը պարտություն են կրել, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը, 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանն ու կանանց մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Կարինե Սարգսյանը պարտվել են ու լքել պայքարը:

56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը հաղթանակ է տարել ու դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Այսպիսով, Եվրոպայի առաջնությունում պայքարը շարունակում են Հայաստանի 2 ներկայացուցիչներ: Նախօրեին կիսաեզրափակիչ էր դուրս եկել 69 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում