22:14  ,  22 ապրիլի, 2018

Ձյուբան համաձայնել է 120 հազար եվրո վճարել «Զենիթի» դեմ խաղալու համար եւ դարձել է գոլի հեղինակ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 27-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 3:3 հաշվով է ավարտել Տուլայի «Արսենալի» դեմ արտագնա խաղը:

Գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Արսենալում» վարձավճարով հանդես եկող ռուս հարձակվող Արտյոմ Ձյուբան, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Զենիթին»: 2 ակումբների միջեւ պայմանավորվածության համաձայն, Ձյուբայի՝ «Զենիթի» դեմ խաղալու համար «Արսենալը» պետք է վճարի 120 հազար եվրո փոխհատուցում: Ռուս հարձակվողը համաձայնել է անձամբ վճարել այդ գումարը, որպեսզի խաղա «Զենիթի» դեմ: Այդ խաղում Ձյուբան գոլի հեղինակ էր դարձել 88-րդ րոպեին եւ հաշիվը դարձրել 3:3:

«Чемпионат»-ի համաձայն՝ «Արսենալը» որոշել է այդ գումարը վճարել Ձյուբայի փոխարեն՝ ստանալով աջակցություն Տուլայի մարզի նահանգապետ Ալեքսեյ Դյումինից:

Առաջատար Մոսկվայի «Լոկոմոտիվը» եւս միավորներ կորցրեց՝ տանը գոլազուրկ ոչ ոքի խաղալով Բաշկիրիայի «Ուֆայի» հետ:

Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական դաշտում կամային հաղթանակ տարավ «Կրասնոդարի» նկատմամբ եւ, շրջանցելով մեկ խաղ պակաս անցկացրած «Սպարտակին», բարձրացավ երկրորդ տեղ:

Վերջին տեղում գտնվող «ԲՄԱ-Խաբարովսկը» տանը նվազագույն հաշվով պարտվել է Մոսկվայի «Դինամոյին» եւ զրկվել տեղը Ռուսաստանի Պրեմյեր լիգայում պահպանելու հնարավորությունից: Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը բացակայում էր «ԲՄԱ-Խաբարովսկի» հայտացուցակից: 

Առաջնության ավարտից 3 տուր առաջ «Լոկոմոտիվն» ունի 57 միավոր եւ 6 միավոր առաջ է ԲԿՄԱ-ից: Երրորդ տեղ նահանջած «Սպարտակն» ունի 50 միավոր, իսկ «Զենիթը» 49 միավորով չորրորդն է:

Ռուսաստանի առաջնություն, 27-րդ տուր

«Արսենալ Տուլա» - «Զենիթ»՝ 3:3

Իգոր Գորբատենկո, Սերգեյ Տկաչեւ, 45, Արտյոմ Ձյուբա, 88 – Լեանդրո Պարեդես, 36, Դալեր Կուզյաեւ, 82, 83

Հեռացում՝ Իգոր Գորբատենկո, 78 («Արսենալ Տուլա»)

«Լոկոմոտիվ» - «Ուֆա»՝ 0:0

ԲԿՄԱ - «Կրասնոդար»՝ 2:1

Ահմեդ Մուսա, 73, 85 – Յուրի Գազինսկի, 53

«Տոսնո» - «Ամկար»՝ 0:2

Ալեքսանդր Ռյազանցեւ, 17 (11մ), Միխայիլ Կոստյուկով, 90+2

«ԲՄԱ-Խաբարովսկ» - «Դինամո»՝ 0:1

Ալեքսանդր Տաշաեւ, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում