21:55  ,  22 ապրիլի, 2018

Բունդեսլիգա. Օրվա արդյունքները

Գերմանական Բունդեսլիգայում ապրիլի 22-ին անցկացվեցին 31-րդ տուրի 2 խաղեր: «Աուգսբուրգը» տանը 2:0 հաշվով հաղթեց «Մայնցին», իսկ երկրորդ տեղում գտնվող «Շալկեն» 2:2 հաշվով ավարտեց հետնապահ «Քյոլնի» դեմ արտագնա խաղը:

 «Շալկեն» 56 միավորով երկրորդ տեղում եւ 2 միավոր առաջ է երրորդ տեղ բարձրացած Դորտմունդի «Բորուսիայից»: «Քյոլնն» ունի 22 միավոր եւ մեկ ոտքով Բունդեսլիգա-2-ում է:

Գերմանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Քյոլն» - «Շալկե»՝ 2:2

Լեոնարդո Բիտենկուր, 26, Մարսել Ռիզե, 83 – Բրիել Էմբոլո, 5, Եվգենի Կոնոպլյանկա, 23

«Աուգսբուրգ» - «Մայնց»՝ 2:0

Միխայել Գրեգորիչ, 29, Ալֆրեդ Ֆինբոգասոն, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով