20:26  ,  22 ապրիլի, 2018

«Ակ Բարսը»՝ Գագարինի Գավաթի հաղթող

Կազանի «Ակ Բարսը» պատմության մեջ երրորդ անգամ նվաճեց Հոկեյի մայրցամաքային լիգայի չեմպիոնի տիտղոսը:

Գագարինի Գավաթի եզրափակիչ շարքի 5-րդ խաղում կազանցիները 1:0 (0:0, 0:0, 1:0) հաշվով հաղթեցին Մոսկվայի ԲԿՄԱ-ին՝ շարքի հաշիվը դարձնելով 4:1:

«Ակ Բարսը» Գագարինի Գավաթում հաղթել էր նաեւ 2009-ին ու 2010-ին:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Գագարինի գավաթը նվաճել էր Սանկտ Պետերբուրգի ԲՄԱ-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում