19:02  ,  22 ապրիլի, 2018

«Ինտերն» ու «Լացիոն» հաղթեցին, Իմոբիլեի դուբլը (տեսանյութ)

Իտալական A Սերիայի 34-րդ տուրում «Ինտերը» 2:1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Կյեւոյի» նկատմամբ, իսկ «Լացիոն» տանը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Սամպդորիայի» դարպասը (տեսանյութ):

«Լացիոյից» դուբլի հեղինակ դարձավ իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն, որը 29 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

«Ինտերը» 66 միավորով չորրորդ տեղում է եւ մեկ միավոր է հետ 3-4-րդ տեղերը բաժանող «Ռոմայից» ու «Լացիոյից»։

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Կյեւո» - «Ինտեր»՝ 1:2

Մարիուժ Ստեպինսկի, 90 – Մաուրո Իկարդի, 52, Իվան Պերիշիչ, 61

«Լացիո» - «Սամպդորիա»՝ 4:0

Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 32, Ստեֆան Դե Վրեյ, 43, Չիրո Իմոբիլե, 85, 88

«Ատալանտա» - «Տորինո»՝ 2:1

Ռեմո Ֆրուլեր, 53, Ռոբին Գոսենս, 64 – Ադամ Լյայիչ, 56

«Ուդինեզե» - «Կրոտոնե»՝ 1:2

Կեւին Լասանա, 6 – Սիմու, 7, Դավիդե Ֆարաոնի, 86

«Կալյարի» - «Բոլոնիա»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում