18:32  ,  22 ապրիլի, 2018

Ռաֆայել Նադալի առաջին տիտղոսն այս մրցաշրջանում

Մոնտե Կարլոյում անցկացված թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարն ավարտվեց աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալի հաղթանակով:

Եզրափակիչում իսպանացի թենիսիստը 6:3, 6:2 հաշվով վստահ հաղթանակ տարավ ճապոնացի Կեյ Նիսիկորիի նկատմամբ: Մրցախաղը տեւեց 1 ժամ 32 րոպե:

31-ամյա Նադալը 76-րդ տիտղոսը նվաճեց կարիերայում եւ առաջին անգամ հաղթեց այս մրցաշրջանում: Մոնտե Կարլոյի մրցաշարի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 4,8 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում