17:26  ,  22 ապրիլի, 2018

Վենգերի «Արսենալում» ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստները (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալը» հրապարակել է վիճակագրություն, որում ներկայացված են անգլիական ակումբի լավագույն ռմբարկուները թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացող Արսեն Վենգերի ժամանակաշրջանում:

Վենգերի գլխավորած «Արսենալում» ամենաշատ գոլ խփել է ֆրանսիացի լեգենդար հարձակվող Թյերի Անրին, որն աչքի է ընկել 228 անգամ: 132 գոլով երկրորդ տեղում է հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին, իսկ եռյակը եզրափակում է վերջերս «Էվերտոն» տեղափոխված անգլիացի կիսապաշտպան Թեո Ուոլքոտը՝ 108 գոլ:

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ին հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի մասնագետն ընթացիկ մրցաշրջանի վերջում հեռանալու է անգլիական ակումբից: 68-ամյա Վենգերը 1996 թվականից է գլխավորում «Արսենալը», որի հետ նվաճել է 17 տիտղոս՝ դառնալով Անգլիայի եռակի չեմպիոն (1997/98, 2001/02, 2003/04 մրցաշրջաններում)։ Նրան է պատկանում Պրեմյեր լիգայում անցկացրած խաղերի ռեկորդը (823 հանդիպում):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում