15:35  ,  22 ապրիլի, 2018

«Արսենալի» մեկնարկային կազմը (ֆոտո)

Հայտնի է Լոնդոնի «Արսենալի» մեկնարկային կազմը «Վեստ Հեմի» դեմ անգլիական Պրեմյեր լիգայի 35-րդ տուրի խաղում։ Ծնկի վնասվածքից վերականգնվող Հենրիխ Մխիթարյանը դարձյալ չի հայտավորվել Արսեն Վենգերի գլխավորած թիմի կազմում:

«Արսենալ». Դավիդ Օսպինա, Հեկտոր Բելերին, Շկոդրան Մուստաֆի, Լորան Կոսելնի, Նաչո Մոնրեալ, Գրանիտ Ջակա, Մոհամեդ Էլնենի, Աարոն Ռեմզի, Ալեքս Իվոբի, Ալեքսանդր Լյակազեթ, Դենի Ուելբեկ։

Ապրիլի 22-ին «Արսենալի» խաղադաշտում կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով 16:30-ին:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի ծնկի վնասվածք էր ստացել Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում, որը կայացել էր ապրիլի 5-ին: Օրեր առաջ  «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել էր, որ Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպանն արդեն վերսկսել է մարզումները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում