16:22  ,  22 ապրիլի, 2018

Գերմանիայում դարպասապահը գոլ է խփել 80 մետրից

«Կարլ-Ցեյսի» դարպասապահ Ջո Կոպենսը սեփական կիսադաշտից գոլի հեղինակ է դարձել Բրեմենի «Վերդերի» երիտասարդական թիմի դեմ ֆուտբոլի Գերմանիայի երրորդ լիգայի խաղում: Գերմանացի դարպասապահն ուժեղ հարվածով առաջ է ուղարկել գնդակը, որը դիպել է հատակին եւ հայտնվել դարպասում: Այդ խաղում «Վերդերի» երիտասարդական թիմը հաղթել է 4:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում