00:40  ,  22 ապրիլի, 2018

«Միլանը» պարտվեց հետնապահին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Միլանը» տանը խաղաց հետնապահ «Բենեւենտոյի» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով (տեսանյութ): Հյուրերը վերջնամասն անցկացրին 10 ֆուտբոլիստներով, սակայն Ջենարո Գատուզոյի գլխավորած թիմը չկարողացավ օգտվել թվային առավելությունից:

«Միլանը» 54 միավորով 6-րդ տեղում է եւ արդեն 9 միավոր հետ է 5-րդ տեղում ընթացող «Ինտերից»: «Բենեւենտոն» 17 միավորով վերջին տեղում է:

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Միլան» - «Բենեւենտո»՝ 0:1

Պիետրո Իեմելո, 29

Հեռացում՝ Շեյկ Դիաբատե («Բենեւենտո»), 80, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով