22:44  ,  21 ապրիլի, 2018

Մոսկվայի «Արարատը» ապահովեց Առաջին դիվիզիոնի ուղեգիրը

Ֆուտբոլի Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարի 20-րդ տուրում Մոսկվայի «Արարատը» հյուրընկալվեց Գառնիկ Ավալյանի գլխավորած «Ռյազանին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով:

«Արարատը» 54 միավորով առաջատարն է, «Ռյազանը» 38 միավորով երկրորդ տեղում է: Առաջնության ավարտից 6 տուր առաջ «Արարատը» ապահովեց Առաջին դիվիզիոնի ուղեգիրը՝ տանելով 17 հաղթանակ, չկրելով ոչ մի պարտություն, երեք հանդիպում էլ ավարտելով ոչ ոքի:

Ռուսաստանի երկրորդ դիվիզիոն, «Կենտրոն», 20-րդ տուր

«Ռյազան» - «Արարատ Մոսկվա»՝ 0:2

Դավիթ Դավիդյան, 63, Ալեքսեյ Կուրզենյով, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս