22:09  ,  21 ապրիլի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» պայքարից դուրս թողեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչի ուղեգիր՝ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2:1 հաշվով առավելության հասնելով «Տոտենհեմի» նկատմամբ (տեսանյութ):

Արդեն 11-րդ րոպեին դաշտի տերերը բացեցին հանդիպման հաշիվը: Դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիքսենի փոխանցումից հետո անգլիացի կիսապաշտպան Դելե Ալին գրավեց իսպանացի Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը հավասարությունը վերականգնեց 24-րդ րոպեին: Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի փոխանցումն արդյունավետ օգտագործեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը: «Մանչեսթեր Յունայթեդը» հաշվի մեջ առաջ անցավ 62-րդ րոպեին: Աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Անդեր էրերան: Գոլային փոխանցումը կատարեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն:

Եզրափակիչի մյուս ուղեգիրը ապրիլի 22-ին կվիճարկեն «Չելսին» ու «Սաութհեմփթոնը»: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 19-ին:

Անգլիայի Գավաթ, կիսաեզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Տոտենհեմ»՝ 2:1

Ալեքսիս Սանչես, 24, Անդեր Էրերա, 62 – Դելե Ալի, 11

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում