21:05  ,  21 ապրիլի, 2018

Կլոպ. Եթե լինեին ճիշտ մրցավարական որոշումներ, կհաղթեինք 3:0 կամ 3:1 հաշվով

Անգլիայի առաջնության 35-րդ տուրում «Վեստ Բրոմվիչի» հետ 2:2 հաշվով խաղալուց հետո «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհել է խաղադաշտից վիճակից եւ մրցավարությունից:

«Մենք վատ չէինք վերահսկում խաղը: Մրցակիցը պահեր ուներ միայն ստանդարտ դիրքերից: Մենք շատ լավ էինք պաշտպանվում: Ամբողջ հանդիպման ժամանակ երկրպագուների կողմից ճնշում կար մեր դարպասապահի վրա: Անգլիայում դա սիրում են, բայց այդ պատճառով մեր դարպասապահի համար հեշտ չէր:

Ընթացքում ավելի բարդ էր դառնում խաղալը, քանի որ խաղադաշտը դառնում է չոր, իսկ «Վեստ Բրոմվիչը» որոշեց ընդմիջմանը չջրել խաղադաշտը: Այդպիսի թիմերին պետք չէ խոնավ խաղադաշտ: Հաջորդ մրցաշրջանում նրանք կխաղան Չեմպիոնշիփի չոր խոտածածկերի վրա:

Երբ Ինգզը 11 մետրանոց էր պահանջում, բոլորը ծիծաղում էին, բայց ես չեմ ճանաչում որեւէ ֆուտբոլիստի, որն այդ իրադրությունում չընկներ: Մեզ անհրաժեշտ էին ճիշտ մրցավարական որոշումներ, որոնց դեպքում կհաղթեինք 3:0 կամ 3:1 հաշվով»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC-ն:

«Վեստ Բրոմվիչը» 25 միավորով մնում է վերջին տեղում, «Լիվերպուլը» 73 միավորով երրորդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում