20:05  ,  21 ապրիլի, 2018

«Վալենսիան» 2 պարտությունից հետո դարձյալ միավորներ կորցրեց

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում «Վալենսիան» արտագնա հանդիպում անցկացրեց Վիգոյի «Սելտայի» հետ: Պրիմերայում երկու պարտությունից հետո «Վալենսիան» դարձյալ միավորներ կորցրեց՝ բավարարվելով ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

«Վալենսիան» 66 միավորով չորրորդ տեղում է եւ 2 միավոր հետ է Մադրիդի «Ռեալից» (33 խաղ):

Իսպանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Սելտա» - «Վալենսիա»՝ 1:1

Մաքսիմիլիանո Գոմես, 63 – Սանտիագո Լորենսո, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս