16:50  ,  21 ապրիլի, 2018

Սերխիո Ռամոս. Մենք կարող ենք դարձյալ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոստ վստահ է, որ Արքայական թիմը լավ մարզավիճակում է եւ կարող է երրորդ անգամ անընդմեջ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:

«Մենք ունենք հնարավորություն խաղալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում եւ պաշտպանել մեր տիտղոսը: Թիմը լավ վիճակում է եւ հույս ունեմ, որ կարող ենք վայելել եւս մեկ չեմպիոնություն: «Ռեալը» հաղթել է հրաշալի թիմերի, բայց ուժեղագույնները դեռ առջեւում են: «Բավարիան» գերազանց մրցակից է, որին լավ ճանաչում ենք: Հույս ունենք կերտել պատմություն»,- Ռամոսի խոսքը մեջբերում է AS-ը:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալը» կմրցի «Բավարիայի» հետ ապրիլի 25-ին եւ մայիսի 1-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում