15:22  ,  21 ապրիլի, 2018

«Արսենալի» երկրպագուները ցանկանում են ակումբային ստադիոնը կոչել Վենգերի պատվին

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները հանդես են եկել նախաձեռնությամբ ակումբային ստադիոնը անվանել թիմից հեռացող գլխավոր մարզիչ, ֆրանսիացի Արսեն Վենգերի պատվին: Հանրագիր է բացվել Change.org-ում:

«Պետք է հրաժարվել «Էմիրեյթս» անվանումից եւ այն կոչել «Արսեն Վենգեր Սթեդիում»: Սա նրա ստադիոնն է: Նա է այն կառուցել: Ակումբը կարող է ստադիոնը անվանել նաեւ «Էմիրեյթս Արսեն Վենգեր Սթեդիում»: Նա վաստակել է այդ պատիվը»,-ասվում է հանրագրի տեքստում:

Հիշեցնենք, որ «Արսենալում» 22 տարվա աշխատանքից հետո Արսեն Վենգերը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո պաշտոնը լքելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում