14:03  ,  21 ապրիլի, 2018

«Բոկա Խունիորսը» բանակցում է Ջանլուիջի Բուֆոնի հետ

Արգենտինական «Բոկա Խունիորսը» ցանկանում է հրավիրել Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին, հաղորդում է Radio Continental-ը:

«Ակումբի նախագհն ասել է, որ զրուցել է Բուֆոնի հետո եւ ներկայացրել է մեր առաջարկները: Պետք է սպասել մայիսի 17-ին: Նա կարող է Չեմպիոնների լիգայի գավաթը չնվաճած ավարտել կարիերան, բայց կարող է տեղափոխվել մեր թիմ եւ պայքարել Լիբերտադորեսի գավաթի համար»,- ասել է «Բոկա Խունիորսի» գլխավոր մարզիչ Բարոս Սկելոտոն:

Բուֆոնի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է այս ամռանը: 40-ամյա իտալացի ֆուտբոլիստը ակնարկել էր, որ դեռ կարող է շարունակել կարիերան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում