13:14  ,  21 ապրիլի, 2018

Վալվերդե. Ոչինչ չի փոխվի, եթե պարտվենք «Սեւիլիային»

Ոչինչ չի փոխվի, եթե Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում պարտվենք «Սեւիլիային», ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն:

«Մեծ ակումբների պարտությունները միշտ լինում են աղմկոտ: Մենք պետք է հաղթենք: Պարտությունը կլինի տհաճ անակնկալ: Եթե պարտվենք, ոչինչ չի փոխվի, արեւը չի փոխի իր շարժման ուղղությունը: Բայց մենք մտադիր ենք հաղթել եւ պետք է չմտածենք պարտության մասին: Բայց նաեւ հասկանում ենք, որ մրցակիը կարող է հաղթել: Պետք է հավաքված լինենք»,- Վալվերդեի խոսքը մեջբերում է AS-ը:

Ապրիլի 21-ին Մադրիդում կայանալիք «Սեւիլիա» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում